
Երեկ մենք տեղեկացրել էինք, որ Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը համաձայնության է եկել նաև մի շարք լրատվականների հետ: Ավելին, կան լրատվականներ, որոնք իսկզբանե հիմնվել են ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ: Կառավարության հաշվին են գործում նաև Տեր-Պետրոսյանի թիմի մի քանի էլէկտրոնային լրատվամիջոցներ: Տեղեկատվությունը ճշտելու համար մենք սեպտմեբրի 25-ին պաշտոնական հարցում ենք ուղարկել, սակայն մինչ այս պահը չենք ստացել պատասխան:
Օրվա ավարտին, սակայն ՊՈԱԿ ղեկավար Հովհաննես Մովսիսյանի հետ զրույցում պարզեցինք, որ մեր հարցմանը պատասխան տրվել է, սակայն տեխնիկական խնդրի պատճառով այն չի հասել մեր պաշտոնական հասցեին: Ըստ պատասխանի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը պայմանագրեր չունի լրատվամիջոցների հետ: