Պարզ էր, որ ըստ բովանդակության եւ ըստ էության արձագանքել չէին կարող: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան գրառմանը։
«Առաջարկում եմ քննարկեն նաեւ կետադրական նշանների հնարավոր վրիպակները»,- նշեց Բագրատ Միկոյանը:
«Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ակնհայտ ստում է։ Քանզի Ռոբերտ Քոչարյանը 1989 թվականին է ընտրվել Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր»,- գրել էր Չախոյանը։



