«Պարոն Ծառուկյանը առհասարակ իմ վրա ջղայնացած...

ԲՀԿ երիտթևի ղեկավար Աշոտ Անդրեասյանը հերքում է տեղեկություններն այն մասին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զայրացել է իր վրա։ Նշենք, որ մամուլի հրապարակումներից մեի համաձայն այս ընտրություններում պարտություն կրած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ լուրերի, ամենից շատ զայրացած է ԲՀԿ երիտթևի ղեկավար Աշոտ Անդրեասյանի վրա, ով նախընտրական ողջ ընթացքում սոցհարցումներ է արել և Ծառուկյանին վստահեցրել․ «Շեֆ, ամեն ինչ տոչնի ա, անհանգստանալու բան չունենք»։

Irakanum.am-ի հետ զրույցում Աշոտ Անդրեասյանը նշեց․ «Բացառապես իրականությանը չի համապատասխանում։ Մեր ղեկավարը՝ պարոն Ծառուկյանը առհասարակ իմ վրա ջղայնացած չէ։ Մեր աշխատանքները բնականոն շարունակվում են։ Ես պարոն Ծառուկյանի հետ մեր հետագայի հետ կապված շատ անելիքներ եմ քննարկել, շարունակում ենք աշխատել»,- ասաց Անդրեասյանը։