Փարիզը մինչեւ տարեվերջ կկրկնապատկի ռազմական ա...

Ֆրանսիայի իշխանությունները նախատեսում են կրկնապատկել ռազմական տեխնիկայի արտադրությունը մինչեւ 2023 թվականի վերջ եւ արագացնել մատակարարման ժամկետները, հայտարարել է պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն։

«Առաջին արդյունքներն արդեն տեսանելի են։ Մի քանի օրինակ. Thales-ը կկրկնապատկի իր Ground Master ռադարների արտադրությունը եւ սեպտեմբերից կսկսի արտադրել տարեկան 24 միավոր՝ 12-ի փոխարեն: Կկրկնապատկվի նաեւ Caesar  (enterprise) Nexter թնդանոթների արտադրությունը եւ ամսական կարտադրվի ութ միավոր՝ չորսի փոխարեն. միեւնույն ժամանակ, կկրճատվեն ժամկետները՝ պատվերի պահից մինչեւ առաքում, 30 ամսից մինչեւ 17 ամիս։ Մեկ այլ օրինակ՝ Mistral հրթիռների արտադրությունը մինչեւ 2023 թվականի վերջը կկրկնապատկվի՝ հասնելով ամսական 40 միավորի, իսկ արտադրության ժամկետը 30-ից կկրճատվի մինչեւ 15 ամիս»,- Echos թերթին տված հարցազրույցում ասել է նա։

«Բացի արտադրության տեմպերի արագացումից, մենք նաեւ պայքարում ենք տեղայնացման համար (արտադրությունը Ֆրանսիայում): Մենք հաստատել ենք տեղայնացման ութ նախագիծ, եւս յոթը ներկայումս ուսումնասիրվում են. դրանց վերաբերյալ որոշում պետք է կայացվի մինչեւ ամառվա սկիզբ»,- ասել է նախարարը։