Պարեկները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են կնո...

Այսօր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները ծառայութուն կատարելիս են եղել, երբ Դավիթաշենի կամրջով անցնելիս նրանց ավտոմեքենան կանգնեցրել են քաղաքացիները ու հայտնել, որ  մի կին անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանն ու ավագ պարեկներ Ավետիք Պետրոսյանն ու Քրիստինե  Միքայելյանը կարողացել  են այդ կնոջ հետ հոգեբանական ճիշտ զրույց անցկացնել, ինչի արդյունքում կինը հրաժարվել է իր մտադրությունից:

Պարեկները այդ կնոջն ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։