Պարեկներին տեսնելով՝ փաթեթներ էր նետել

Մայրաքաղաքի Արին-Բերդի փողոցում ծառայություն իրականացնելիս պարեկները նկատել են երկու երիտասարդի, որոնցից մեկը իրավապահներին տեսնելով՝ նետել էր սպիտակ բյուրեղանման զանգվածով 8 փաթեթ։

Պարզվել է, որ երիտասարդներն օտարերկրացի են՝ 18 և 29 տարեկան։ Նրանք ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։