
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այսօր՝ Լոնդոնում եվրոպացի առաջնորդների հանդիպման մեկնելուց առաջ, ասել է, որ Եվրոպան արթնացել է և կամաց-կամաց գիտակցում է այն պարադոքսը, որ 500 միլիոն եվրոպացիները 300 միլիոն ամերիկացիներին խնդրում են պաշտպանել իրենց 140 միլիոն ռուսներից։ Այս մասին գրում է vijesti.me կայքը:
«Եվրոպան արթնացել է... Եվրոպան հասկանում է իր գլոբալ պոտենցիալը, Եվրոպան ուժ է, որն այլընտրանք չի լինի ԱՄՆ-ի համար»,- ասել է Տուսկը:
Նա կտրականապես մերժել է Եվրոպայում որոշ առաջնորդների պնդումներն առ այն, որ Եվրոպան ոչ մի շանս չունի, և որ Ռուսաստանը նրան գերազանցում է:
Ինքներդ լսեք, թե ինչպես է դա հնչում. 500 միլիոն եվրոպացիներ խնդրում են 300 միլիոն ամերիկացիներին պաշտպանել իրենց 140 միլիոն ռուսներից: Պետք է ապավինենք ինքներս մեզ: Ոչ թե մեկուսացվենք, այլ լիարժեք գիտակցենք ներուժը: Այսօր Եվրոպայում մեզ պակասում է ոչ թե տնտեսական ուժը, մարդիկ, այլ այն հավատը, որ մենք համաշխարհային տերություն ենք: Եվրոպայում պակաս կա այն գաղափարների, որ մենք համարձակ ենք։ Եվրոպան պետք է տեսնի իր ուժը»,- ասել է Տուսկը: