
Հայասստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում «AUSA» միջազգային ցուցահանդեսի շրջանակում շրջել է ցուցահանդեսի տաղավարներում:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ մանրամասնելով, որ Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։