
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է մի շարք երկրների՝ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նախարար Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները և դրանց ընթացքում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ ընդգծելով այս ոլորտում ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։