Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ջոն Քենեդու սպանությունից անցել է շուրջ 60 տարի, սակայն քրեական գործն ամբողջությամբ գաղտնազերծված չէ, ավելին, այն ունի չտրված հարյուրավոր հարցերի պատասխաններ:
Սակայն այս օրերին եղան մարդիկ, ովքեր արդեն բացահայտել են Թրամփի դեմ իրականացված մահափորձը և պատվիրատուներին՝ այն դեպքում, երբ հանցագործը չեզոքացվել է (ճիշտ Լի Հարվի Օսվալդի պես) և տեղեկություններ փոխանցել չի կարող:
Այս փամփուշտի մեկ միլիմետր շեղումը կարող էր ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի հանգեցնել՝ հաշվի առնելով հանրության աննախադեպ բևեռացումը»: