Սիրիայի կենտրոնական մասում Պալմիրա քաղաքին եւ նրա արվարձաններին Իսրայելի հասցրած հրթիռային հարվածի ընդհանուր զոհերի թիվը հասել է 61-ի (33 սիրիացի՝ կապված իրանցի աշխարհազորայինների հետ, 22 ոչ սիրիացի, որոնց մեծ մասը՝ «Ան-Նուջաբա շարժում»-ից, 4-ը՝ «Հեզբոլլահից» եւ 2-ը՝ անհայտ անձինք)։ Այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը (The Syrian Observatory for Human Rights)։
Սպասվում է, որ զոհերի թիվը կարող է ավելին լինել, քանի որ կան ծանր վիճակում գտնվող մարդիկ։
Ավելի քան 50 հոգի վիրավորվել է, այդ թվում՝ 7 խաղաղ բնակիչ։