Պակիստանի հյուսիս-արևմուտքում զինված անձինք կրակ են բացել շիա մահմեդականներ տեղափոխող մեքենաների վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ, այդ թվում՝ վեց կին, հայտնում է ոստիկանությունը։
Եվս 20 մարդ վիրավորվել է տարածաշրջանում վերջին տարիների ամենամահաբեր հարձակումներից մեկում, հաղորդում է Associated Press-ը:
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ առնվազն 10 ուղևոր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Հարձակումը տեղի է ունեցել Խայբեր Փախտունխվա նահանգի Կուրրամում, որտեղ վերջին ամիսներին մեծամասնության սուննի մահմեդականների և փոքրամասնության շիաների միջև աղանդավորական բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:
Ոչ ոք չի ստանձնել վերջին հարձակման պատասխանատվությունը։ Հարձակումը տեղի է ունեցել մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ իշխանությունները վերաբացեցին տարածաշրջանի առանցքային մայրուղին, որը մահաբեր բախումներից հետո շաբաթներ շարունակ փակ էր: