Պակիստանում բանակցությունները չեն սկսվի, քանի դեռ Լիբանանի վրա հարձակումները չեն դադարեցվել: Այս մասին Tasnim-ին հայտնել է իրանական աղբյուրը:
Գործակալությունը հերքել է այն լուրերը, որ իրանական խումբը ժամանել է Պակիստան բանակցությունների համար։
«Որոշ լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե իրանական բանակցային խումբը ժամանել է Իսլամաբադ՝ ամերիկացիների հետ բանակցելու համար, լիովին կեղծ են»,- Tasnim-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:
Աղբյուրը միևնույն ժամանակ ընդգծել է, որ քանի դեռ Միացյալ Նահանգները չի կատարել Լիբանանում հրադադարի վերաբերյալ իր հանձնառությունը, և սիոնիստական ռեժիմը շարունակում է իր հարձակումները, բանակցությունները մնում են կասեցված:



