Պակիստանի և Աֆղանստանի սահմանին նոր մարտական...

Պակիստանի բանակը հարված է հասցրել է Աֆղանստանի տարածքում ահաբեկչական կազմավորումների դիրքերին՝ ի պատասխան հյուսիսարևմտյան Խայբեր Պախտունխվայի նահանգի Կուրամի շրջանում պակիստանյան պահակակետերի վրա հարձակման: Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ պակիստանյան ​​PTV պետական հեռուստաալիքի՝ հանրապետության զինված ուժերը հայտնել են, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան «Թալիբան» շարժման ուժերը և «Ֆիտնա ալ Խավարիջ» խմբավորման (նախկինում՝ «Թեհրիկ ի Թալիբան Պակիստան» կամ «Պակիստանի թալիբների շարժում») զինյալները չհրահրված կրակ են բացել Պակիստանի սահմանապահ պահակակետերի վրա: 

Աֆղանստանի իշխանությունները AFP գործակալությանը հայտնել են, որ Պակիստանի հետ սահմանին բախումների հետևանքով երկրում 15 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ՝ վիրավորվել։ 

Հոկտեմբերի 11-ին Աֆղանստանի Հիլմանդի նահանգում տեղի էին ունեցել փոխհրաձգություններ: Ավելի ուշ Աֆղանստանի  ռազմաօդային ուժերը հարված էին հասցրել Պակիստանի Լահոր քաղաքին: Ըստ Աֆղանստանի TOLO News հեռուստաալիքի՝ բախումների ընթացքում սպանվել է առնվազն 58 պակիստանցի զինվոր։ Իսլամաբադը հայտարարել է առնվազն աֆղանստանցի 200 զինյալի վերացման, Աֆղանստանում ահաբեկչական 19 օբյեկտների ոչնչացման մասին: 

Հոկտեմբերի 12-ին կողմերը հայտարարել էին հրադադարի մասին։