
Պակիստանի բանակը խոցել է հնդկական քվադրոկոպտեր՝ վերահսկողության գծի երկայնքով օդային տարածքը խախտելու համար, Geo News-ին հայտնել են անվտանգության աղբյուրները։
Տեղեկատվության համաձայն՝ հնդիկ զինվորները փորձել են քվադրոկոպտերի միջոցով հսկողություն իրականացնել Բհիմբերի Մանավար հատվածում։
Աղբյուրները հավելել են, որ Պակիստանի բանակը ժամանակին գործողություններ է ձեռնարկել և կանխել հակառակորդի փորձը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև Ջամմու և Քաշմիր նահանգում գտնվող վերահսկողության գծի սահմանային գոտում կրակոցներ են եղել: Այս մասին էլ տեղեկություն էր տարածել Հնդկաստանի բանակը։