«Ես ուղղակի զարմանում եմ այն հայտնագործության վրա, որ պարոն Ալեքսանյանն անում է։ Ես, ընդհանուր առմամբ, երբևիցե անուն չեմ հնչեցրել, բայց Հայաստանը եղել է անկախ և կլինի անկախ. գյուտ արեցիք և հայտնագործություն արեցիք։ Իսկ Հայաստանը նորօրյա պատմության ընթացքում ե՞րբ չի եղել անկախ և ե՞րբ չի եղել ինքնիշխան. և այդ 30 տարիների ընթացքում՝ գործող իշխանությունների օրոք և ժողովրդի հետ, ժողովրդի աջակցությամբ, ինքը միշտ էլ եղել է ինքնիշխան, միշտ էլ եղել է Արցախի հետ անվտանգ, միշտ էլ եղել է ինտեգրված համակարգով զարգացող և միշտ էլ եղել է համակողմանի ու լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականություն իրականացնող և իր արտաքին գործընկերների հետ հավասար շարքերում գտնվող»,- այս մասին ԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



