«Ոսկե գմբեթը» պետք է կարողանա դիմակայել հրթիռ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է, թե ինչ տեսք կունենա «Ոսկե գմբեթը»՝ հակահրթիռային պաշտպանության նոր հսկայական համակարգը։ Նրա վարչակազմը հստակեցրել է հակահրթիռային պաշտպանության այս համակարգի նախագիծը։

Թրամփը պնդում է, որ «Golden Dome» («Ոսկե գմբեթ») համակարգը, որը, ըստ պլանների, կարժենա 175 միլիարդ դոլար, շահագործման կհանձնվի արդեն իր նախագահական ժամկետի ավարտին, այսինքն՝ չորս տարուց էլ պակաս ժամանակում, հաղորդում է BBC-ն։

«Ոսկե գմբեթը» պետք է կարողանա դիմակայել հրթիռների նորագույն և հեռանկարային տեսակներին, այդ թվում՝ գերձայնային և տիեզերքից արձակվածներին։

175 միլիարդ դոլարը ծրագրի արժեքի նախնական պաշտոնական գնահատականն է, սակայն ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակը հաշվարկել է, որ «Ոսկե գմբեթի» միայն տիեզերական բաղադրիչը կարող է արժենալ 524 միլիարդ դոլար՝ 20 տարվա ընթացքում։