Որոշում չկա, թե ես կլինեմ համակարգողը. Նիկոլա...

Մամուլում տեղեկություն էր տարածվել , որ Հայաստանում անցումային արդարադատության գաղափարը իրականացնելու համար մեկ շաբաթվա ընթացքում կստեղծվի հատուկ հանձնաժողով, որի կազմում լինելու են ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ.

«Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո Կառավարությունում ձևավորվել էր աշխատանքային խումբ, որը զբաղվում էր այդ հարցերով, և համակարգումը հիմնականում իրականացնում էր վարչապետի խորհրդական, անցումային արդարադատության փորձագետ Նիկոլայ Բաղդասարյանը: Եվ հիմա լինելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր` Բաղդասարյանն արդեն համակարգելու է լայն խմբի ստեղծման աշխատանքները»:

Politik.am-ի հարցին, թե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, Նիկոլայ Բաղդասրյանն ասաց, որ նման աշխատանքային խումբ ստեղծելու քննարկումներ կան, սակայն որոշում չկա, որ ինքն է լինելու այդ աշխատանքները համակարգողը.

«Աշխատանքային խումբ ստեղծելու հայտարարություն եղել է վարչապետի և պատգամավորների կողմից: Այն անհրաժեշտ է, որպեսզի սկսենք աշխատել անցումային արդարադատության ստեղծման գործիքակազմի վրա»: