Օրենքը պետք է թիրախավորի փողերի լվացմամբ զբաղ...

Այսօր կառավարությունում ամփոփվել են առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայով քննարկումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին: Մյուս մարդիկ այս օրենքի հետ առնչություն պիտի չունենան»,- գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում:

«Սա շատ կարևոր թեմա է և վերջին մի քանի ամիսների ընթացքում տարբեր հարթակներում քննարկումների առիթ է տվել և որոշ դեպքերում նույնիսկ կան մեկնաբանություններ որ փորձ է արվում ներկայացնել, թե արտակարգ դատարանի  բնորոշ գործառույթներ են փորձ արվում ներդնել»,- ասել է վարչապետը:

Վարչապետը նշել է, որ տպավորություն է ստեղծվել, որ այս քննարկումները սկսել են թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո, բայց առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման մասին գործընթացն իրականում այլ պատմություն ունի և այլ են հիմնավորումները:

Մանրամասները` տեսանյութում: