Օրենբուրգի օդանավակայանում այրվել է ռազմատրան...

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը (ՀԳՎ) հավաստիացնում է, որ Ռուսաստանում հրկիզվել է Ту-134 ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Այս մասին գերատեսչությունը տեղեկացրել է իր թելեգրամ-ալիքում։

ՀԳՎ հավաստիացմամբ՝ դա տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը։ Գիշերվա հրդեհը, տեղեկացրել է ուկրաինական հետախուզությունը, տեղի է ունեցել «Օրենբուրգ-2» օդանավակայանում, որտեղ գտնվում էր ՌԴ ԶՈւ 117-րդ ռազմատրանսպորտային ավիացիոն գնդին պատկանող  ինքնաթիռը։ Այժմ այդ գունդն այլ անվանում ունի՝ Մինսկի 6 955-րդ գվարդիական ավիացիոն կայանի 2-րդ ավիացիոն խումբ։

Ինչպես գրել է ՀԳՎ-ն, այդ ինքնաթիռներն օգտագործվում են, մասնավորապես, ՌԴ ՊՆ անձնակազմի տեղափոխման համար։

Ոչ մի մանրամասն, թե ինչպես եւ ինչու է այրվել ինքնաթիռը, ուկրաինական հետախուզությունը չի ներկայացնում։

Տեսանյութում, որն ուղեկցում է ՀԳՎ հայտարարությանը, ցուցադրված է ներսից այրվող ինքնաթիռը։ Ստուգել, թե իսկապես խոսքն Օրենբուրգի օդանավակայանի մասին է, դժվար է այն պատճառով, որ նկարահանումը կատարվել է գիշերը։

ՌԴ ՊՆ-ն առայժմ չի մեկնաբանել ՀԳՎ հաղորդումը։