Օրբանը եւ ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանում վ...

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակռիվներում կոշտ քննադատության է ենթարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման նրա ջանքերը՝ նշելով Կիեւին ինչ գնով էլ լինի բոլոր ոլորտներում աջակցությունը շարունակելու անհրաժեշտության մասին։

Հունգարիայի վարչապետը, որը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում, իր ելույթում միտումնավոր սահմանափակվել է ծրագրի ներկայացմամբ ԵՄ խորհրդում Բուդապեշտի նախագահության շրջանով՝ չխոսելով ոչ իր խաղաղ ջանքերի քննադատության, ոչ բազմաթիվ տարաձայնությունների մասին քաղաքական միավորման ներսում։

Նրանից հետո խոսք վերցրած ֆոն դեր Լյայենը  ընդգծել է, որ ցանկանում է առանձին անդրադառնալ «այդ նախագահության մասին»՝ սկսելով խոսել Ուկրաինային աջակցության անհրաժեշտության մասին։

«Կա Ուկրաինայում եւ Եվրոպայում արդար խաղաղության հասնելու միայն մեկ միջոց։ Մենք պետք է շարունակենք ուժեղացնել ուկրաինական դիմադրությունը՝ նրան քաղաքական, ֆինանսական եւ ռազմական աջակցություն ցուցաբերելով այնքան, որքան կպահանջվի»,- ասել է ֆոն դեր Լյայենը։

 Նրա տեսակետից՝ եվրոպացիները չեն ցանկանում, որպեսզի Ուկրաինան անձնատուր լինի Մոսկվայի հակամարտությունում։

Օրբանն իր հերթին, ի պատասխան Լյայենի ելույթի, հայտնել է, որ Կիեւին աջակցության Եվրամիության պլանը փակուղի է մտել՝ կոչ անելով ընդունել դա եւ փոխել գիծը։