Ամբողջ աշխարհը կանգնած է լուրջ փոփոխությունների առաջ, և դա մեծապես պայմանավորված կլինի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությամբ։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Կոսուտ ռադիոկայանի առավոտյան հաղորդման եթերում։
«Աշխարհը կանգնած է շատ ավելի մեծ փոփոխությունների առջև, քան մենք կարծում ենք», - ասել է կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով, այդ փոփոխությունները կազդեն ողջ արևմտյան քաղաքակրթության վրա և «կընթանան երկար ժամանակի ընթացքում՝ պատմական մասշտաբով՝ պատերազմից մինչև խաղաղություն»։
«Ես խոսել եմ ամերիկացիների հետ, խոսել եմ ռուսների հետ, խոսել եմ եվրոպացիների հետ, խոսել եմ թուրքերի հետ, և կարող եմ վստահորեն ասել, որ երբ ԱՄՆ [ընտրված] նախագահը ստանձնի պաշտոնը, աշխարհը հսկայական շրջադարձ կունենա»,- պնդում է Օրբանը։ Նրա խոսքով՝ հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո Թրամփը վերադառնալուն պես Սպիտակ տուն «իրադարձությունների շրջադարձ տեղի կունենա ամբողջ արևմտյան աշխարհում, այն կծավալվի մեր աչքի առաջ»։