
Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ և կմնա բուֆերային գոտի Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև։ Սա պարզ դարձավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում իշխանության վերադարձավ Հանրապետական Դոնալդ Թրամփը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ երկրի ազգային խորհրդարանի գարնանային նստաշրջանի բացման ժամանակ։
«ԱՄՆ-ում ընտրություններից հետո որոշվեց, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Ուկրաինայի ճակատագիրն ու նրա տարածքի հետագա կարգավիճակը վճռորոշ են Հունգարիայի անվտանգության համար։ Այս հարցը կլուծվի հրադադարի և խաղաղ բանակցությունների միջոցով», – ասել է Օրբանը, որի ելույթը հեռարձակվել է Հունգարիայի խորհրդարանի կայքում։
Նա նաև ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավորի Հունգարիայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունը, իսկ Ուկրաինայի՝ որպես բուֆերային գոտու կարգավիճակը պետք է քննարկվի համապատասխան ձևով։
«Թվում է, թե այս որոշումը կընդունեն ոչ միայն եվրոպացիները, և գուցե՝ ոչ էլ հիմնականում նրանք», – Տասս-ի փոխանցմամբ հավելել է Օրբանը։