
ՔՊ կենտրոնական գրասենյակում այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հրավիրած նիստից առաջ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը զրուցեց լրագրողների հետ՝ նշելով, որ հրավիրված նիստը հերթական հանդիպում է, օրակարգ չկա։
«Աշխատում ենք պարբերաբար՝ մոտավորապես ամիսը մեկ հանդիպել վարչապետի հետ»,-ասաց նա:
Հարց հնչեց, թե արդյո՞ք նիստի ընթացքում քննարկվելու է Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու հարցը, Մակունցը նշեց, թե չի կարծում։ Նրա խոսքով՝ օրենսդիր մարմինն իր անելիքն արել է, որոշումը լինելու է ՍԴ-ինը:
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Հայելի» ակումբի մոտ տեղի ունեցած ակցիային, նշեց, որ խմբակցությունը դատապարտում է խոսքի ազատության ցանկացած սահմանափակում։