Օպերայի և բալետի թատրոնին 191 մլն դրամ հատկաց...

Կառավարությունն իր այսօրվա նոյեմբերի 21-ի նիստում որոշեց վերաբաշխում կատարել ԿԳՄՍՆ-ի միջոցների միջեւ եւ 191,5 մլն դրամ հատկացնել «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նոր մոդելով ֆինանսավորվող թատերահամերգային կազմակերպությունները ֆինանսավորվում են նախորդ տարվա սեփական եկամուտների կրկնապատիկի չափով։

Հիմք ընդունելով «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» ներկայացրած փաստացի եկամուտների հաշվարկը՝ 2023 թվականին այն կազմել է 957 մլն 917 հազար դրամ:  ՊՈԱԿ-ի կողմից հաշվեգրված եկամուտ է համարվել 914 մլն 876 հազար դրամը, որի կրկնապատիկը կազմում է 1 մլրդ 829 մլն 752 հազար դրամ: Կազմակերպությանը 2024 թվականին արդեն իսկ տրամադրվել է 1,6 մլրդ դրամ, տարբերությունը կազմում է 191,5 մլն դրամ:

Այս որոշմամբ առաջարկվում է կատարել վերաբաշխում նշված գումարի չափով: