Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 11-ին, ժամը 13.20-ին, Հալաբյան փողոցում, գողություն կատարելու, ինչպես նաև ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել երեք երևանցու`մեկի վարած «Օպելով» հանդերձ:
Ոստիկանությունից հայտնում են, որ 37-ամյա վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա կաթուցիչ: Մեքենայի սրահում նկատելի էր թղթե տոպրակ` լցված տարատեսակ մեքենաների կողային հայելիներով, որոնք, ըստ նախնական տեղեկության, գողացվել էին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված տրանսպորտային միջոցներից:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: