Օլիվիե Դըկոտինյին հանդիպում է ունեցել Ֆրանսիա...

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին։

Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Պատիվ եմ ունեցել Ֆրանսիայի դեսպանատանն ընդունել Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին»,-նշված է դեսպանի գրառման մեջ։