Օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցի ձեռնարկա...

Օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցի ձեռնարկատեր է ձերբակալվել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, օկուպացված Շուշի քաղաքում բնակություն հաստատած  Հասան Ասադովը իր ընտանիքի հինգ անդամների հետ ուղևորվում էր օկուպացված Ստեփանակերտ:

Անցակետում ստուգելիս պարզվել է, որ ուղևորներից երկուսը քաղաք մուտք գործելու թույլտվություն չունեն։ Այդ պատճառով ոստիկանության աշխատակիցները մերժել են նրանց մուտքը։

Մերժումից զայրացած ավտոմեքենայի սեփականատերը գնացել է օկուպացված Ստեփանակերտ եւ փակել վարձակալության հիմունքներով իր կողմից կառավարվող հյուրանոցի տարածքից դեպի ոստիկանական պահակակետ տանող ջրամատակարարումը: Արդյունքում անցակետը 24 ժամ մնացել է առանց ջրի։

Ձեռնարկատերը ենթարկվել է վարչական կալանքի 4 օր ժամկետով։