
Օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում մեկնարկել են Ադրբեջան-Իրան «Արազ-2025» համատեղ զորավարժությունները. դրանք տևելու են մինչև մայիսի 21-ը:
Նախօրեին հաղորդվել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության՝ զորավարժություններում ներգրավված անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ ժամանել են Ադրբեջան: Հանդիպում է կայացել զորավարժություններին մասնակցող անձնակազմերի ղեկավարների և երկու երկրների բարձրաստիճան այլ ներկայացուցիչների միջև։ Հանդիպումը ներառում էր բրիֆինգ զորավարժության նպատակների, դրա սցենարի և վայրի, նախապատրաստական գործընթացի, անվտանգության կանոնների և տարբեր փուլերում կատարվող խնդիրների վերաբերյալ: