Օգտագործած ապրանք ենք վաճառում, դրա համար ի՞ն...

Նիկոլ Փաշինյանը նոր էր ընտրվել, երկու օրը մեկ լայվ էր մտնում ասում՝ ժողովուրդ ջան, գրկում, համբուրում եմ ձեզ, բա այդ օրենքն ընդունելուց մի հատ խորհդակցեիք ժողովրդի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում կառավարության դիմաց ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Նշենք, որ տնտեսվարողներն ակցիա են իրականացնում կառավարության առջև՝ դժգոհում են հարկերի բարձրացումից:

«Մեզ արհամարհում են,  չեն պատասխանում մեր բողոքներին, այն անգամ հավաքվեցինք մտանք, ոչ մեկ աշխատակազմից չեկավ, ասացին՝ նամակ գրեք, մենք կփոխանցենք: Մի անգամ միայն հանդիպել են մասնագետները, ասացին՝ սա բարդ հարց է, կհետաձգենք 26 թվին: Նոր տարուց առաջ Փաշինյանն Աշտարակում հանդիպում է ունեցել, հետո ասացին՝ հունվարի մեկից է օրենքը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ նշանակում է հեղինակը հենց Նիկոլ Փաշինյանն է: Իսկ թե ինչ փոխզիջման են պատրաստ գնալ նրանք, նա ասաց. «Փոխզիջումը հետևյալն է՝  այդ 10 տոկոսը վերանայեն, դա շատ-շատ է, հետո այդ թղթաբանությունը՝ մանավանդ օգտագործած ապրանքներինը չես կարող թուղթ տալ, չկա նման բան: Ոնց որ շտրաֆի մատերիալ դարձնեն,  հարկայինը գա ու տուգանի, ոնց կլինի՞»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ 90 տոկոսը դժգոհ է: «Ովքեր ապրանք ներկրող են, փաստաթղթով աշխատում են, բայց մեծ մասն օգտագործած ապրանք է վաճառում Գնունու շուկայում առանց փաստաթղթի, մարդը եթե 3-4 հազարի առևտուր է անում, դա իր համար լավ է, հիմա դա չի թողնում Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ նրանց շարքերում մարդիկ կան, որ ասում են իշխանությունը մեղք չունի, ակցիայի մասնակիցն ասաց. «Հենց իշխանությունն է մեղավոր, հենց Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, բա ո՞վ է հրամանները տալիս»: