Տարբեր հումանիտար կազմակերպություններ օգոստոսի սկզբից Գազայի հատված են հասցրել ավելի քան 86 հազար տոննա սարքավորումներ վրանաճամբարների կառուցման համար։ Այս մասին տեղեկացրել է պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործունեությունը համակարգող վարչությունը (COGAT)։
«Ներկայում [օգոստոսի 1-ից] Գազա է մտել 6 442 բեռնատար 86,2 հազար տոննա սարքավորմամբ ապաստարանների համար, այդ թվում տասնյակ հազարավոր վրաններով»,- նշվել է հայտարարությունում։
Օգոստոսին COGAT-ը տեղեկացրել էր, որ 2023թ. հոկտեմբերին մարտական գործողությունների սկսվելուց հետո Գազա է հասցվել ավելի քան 280 հազար վրան, որոնք կարող են տեղավորել ընդհանուր առմամբ ավելի քան 2 մլն մարդու։