
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-11-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։