Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 21-23-ը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 21-23-ը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 24-ի և 25-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջաների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։

Քամին՝ արևմտյան 2-4մ/վ, հոկտեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն հոկտեմբերի 20-ի և 23-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։