Օդեսայում հզոր պայթյուններ են որոտացել, հայտնում է «Ռադիո 1»-ը՝ հղում անելով Օդեսայի «Դումսկայա» պորտալին։
Պորտալի տվյալներով՝ քաղաքի հարավային մասում մի քանի պայթյուն է լսվել։ Այս պահին կատարվածի մանրամասները հայտնի չեն։
Հիշեցնենք, որ վերջերս շրջանային վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինը հայտարարել էր, որ Պոլտավայի շրջանի Կրեմենչուկ քաղաքում երկու կրակոց շարքից հանել են կարեւոր ենթակառուցվածքի օբյեկտը։



