«Ոչ մի ներողություն ևծնկաչոք աղոթք չի՛ ջնջելո...

Սա նաև գնահատականն է վրաց ինքնության պահպանման գործում եկեղեցու ունեցած անուրանալի դերին, նաև հանգրվան՝ վերաիմաստավորելու ազգային համախմբումի կարևորությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով նրան, որ Գարեգին Բ–ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան և մասնակցել վրաց պատիարք Իլիա 2-րդ-ի հուղարկավորությանը։

Հայտարարաելով, որ պատրիարքի հուղակավորությանը Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունը բնական էր և պատշաճ՝ պատգամավորն ասաց. «Բայց քաղաքական և պարզ մարդկային խոհեմության փոխարեն ՀՀ իշխանությունները հերթական անգամ ընտրեցին անթուլատրելին,մեր օրերի տարեգրության մեջ արձանագրելով նվաստացման և ամոթի ևս մեկ էջ»։

Նա արձանագրեց, որ Գարեգին Երկրորդին քնիչը չարտոնեց մեկնել Վրաստան, բայց ակնհյատ է, որ չի արտոնել անձամբ Փաշինյանը, քանի որ նա է կառավարությունը, միաժամանակ՝ գլխավոր դատախազը, հոգևոր բարենորոգիչը, կադրերի բաժնի վարիչն ու քրեական գործեր կարճողը։

Ըննդիմադիր պատգամավորը նշեց, որ այդ կամայական որոշումը ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ փոքրոգության և վրեժխնդրության քայլ է, այլև արգահատելի վերաբերմունք եղբայրական վրաց ժողովրդի, նրա կորստի նկատմամաբ։

«Սա նաև դիվանագիտական կարճատեսության ցցուն և աններելի ակտ է...Սա նաև առհամարհանք է հայ ժողովրդի ավանդույթներին և արժանապատվությանը»,- հայտարարեց Գալստյանը

Պատգամավորն ասաց, որ իշխանություններն այնքան կանխատեսելի ու պարզունակ են, որ կարծում են, որ Վեհափառի կամ եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական վարույթներով կարող են խոչընդոտել եպիսկոպոսաց կամ այլ հոգևոր ժողով։

«Կամ ձեր մտքի ծայրով անցնում է, որ Ինկվիզիացիայի կամ 37 թվականի խայտառակ և մաշված մեթոդներով կարելի է սասանել 1700-ամյա Հայ եկեղեցին կամ մեր հավատը նրա նկատմամբ․ Չեք հասկանում, թե ինչ հարված եք հասցնում երկրի վարկանիշին տարբեր միջազգային հարթակներում հերյուրանքներ տարածելով Եկեղեցու, նույնն է, թե հայ ժողովրդի հասցեին»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը՝  նկատելով որ իշխող վարչախմբի անդամներից էլ որ մեկը դրան չի ընդդիմախոսում։

Իր խոսքի վերջոմ «Հայաստան» խմբակցության պատգամավորը հավելեց. «Ուրախ ավտոբուսում աշխարհը հավերժական ճոճկ է թվում, բայց փորձեք ընկալել, որ դրանցի դուրս գտնվող իրաղություններն ու աշխարահը ուր ոչ մի ներողություն և ծնկաչոք աղոթք չի ջնջի ձեր մեղքերը»,- ասաց Լիլիթ Գալստյանը։