Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Սեպտեմբերի 22-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Նյու Յորքում: Նախարարն այնտեղ մասնակցում է ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբելայի բարձր մակարդակի քննարկումներին:
Արարատ Միրզոյանն այս օրերին հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ: