Նյու Յորքում ձերբակալել են մի քանի տասնյակ ցո...

Նյու Յորքի ոստիկանությունը տասնյակ մարդկանց է ձերբակալել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցերի ժամանակՔաղաքի կենտրոնում շարունակվում է ավելի քան 50 մարդու մասնակցությամբ ցույցը:

Ցուցարարները փողոցներ են դուրս եկել «Գրողը տանի ICE-ին», «Այստեղ միակ անլեգալը Թրամփն է», «Մենք ասում ենք «ոչ» ICE-ին» պաստառներով։ Տեղում մեծ թվով իրավապահներ կան։

Մասնավորապեսոստիկանությունը ձերբակալել է Թրամփին պատկանող Trump Tower երկնաքերի մոտ  բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների։ Նրանք զբաղեցրել են շենքի նախասրահը եւ հրաժարվել են հեռանալ՝ չնայած իրավապահ մարմինների պահանջներին։

Նյու Յորքում այս ակցիաները անցկացվում են Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) բողոքի ակցիայի մասնակիցներին աջակցելու համար։ Հունիսի 6-ին այնտեղ սկսվել են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունները. հունիսի 7-ի երեկոյան առնվազն 44 մարդ ձերբակալվել էր ներգաղթի օրենքները խախտելու մեղադրանքով։ Իրավապահ մարմինների գործողություններին ի պատասխան՝ քաղաքում սկսվել են ցույցեր եւ անկարգություններ։