Նյու Յորքի բանտում ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի խցակից Նիկոլաս Տարտալյոն պատմել է գործարարի ենթադրյալ մահվան նախորդ գրության բովանդակության մասին, հայտնում է The New York Times (NYT) թերթը։
Նրա խոսքով՝ 2019 թվականի հուլիսին ինքը գտել է նամակը այն բանից հետո, երբ Էփշտեյնին գտել էին անգիտակից վիճակում։ Դրանից հետո Էփշտեյնին տեղափոխել էին բանտի մեկ այլ հատված և դրել հսկողության տակ՝ ինքնասպանության ռիսկի պատճառով։ Տարտալյոն նշել է, որ գրությունը թաքցված էր գրաֆիկական վեպի մեջ։ «Ես բացեցի գիրքը, որ կարդամ, և այն այնտեղ էր», — ասել է նա։ Նա հավելել է, որ դա դեղին թղթի կտոր էր՝ պոկված նոթատետրից։
Ինչպես պնդում է Տարտալյոն, գրության մեջ Էփշտեյնը նշել էր, որ քննիչները երկար ամիսների աշխատանքի ընթացքում «ոչինչ չեն գտել»։ «Ի՞նչ եք ուզում, որ անեմ՝ հեկեկա՞մ։ Ժամանակն է հրաժեշտ տալու», — նա մեջբերել է բովանդակությունը։
Համարվում է, որ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը ստեղծել էր հանցավոր ցանց, որը զբաղվում էր անչափահասների սեռական շահագործմամբ։ Նա սերտ կապեր էր պահպանում նախկին նախագահների, քաղաքական գործիչների, թագավորական ընտանիքների անդամների և միլիարդատերերի հետ։ 2026 թվականի հունվարին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել էր գործով նոր գաղտնազերծված ֆայլեր։



