Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել նվազագույն աշխատավարձի փոփոխության մասին նախագիծ, որով առաջարկվում է 55 հազարից նվազագույն աշխատավարձի չափը հասցնել 68 հազար դրամի։ Այս մասին զեկուցեց պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ կառավարության հետ քննարկումների արդյունքում իրենք պարզել են, որ այս փոփոխության արդյունքում աշխատավարձի բարձրացում կլինի․
- մոտ 55 հազար պետական աշխատողի մոտ,
- մոտ 130 հազար մասնավոր աշխատողի մոտ։
Կարապետյանը հայտնեց, որ պետության վրա այդ բեռը կազմելու է 2 միլիարդ դրամ, և կառավարությունը համաձայն է նման ծախսեր կատարելուն։



