Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկ...
Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
 
«Էմոցիոնալ գերակտիվ ֆոնը, փաշինյանական քարոզչությունը, ադրբեջանական տեղեկատվական կուրսը միասին կամ զուգահեռ` կարևոր չէ, անընդհատ հասարակությանը ուղղորդում են կեղծիքի, անորոշության և երրորդական օրակարգային հարթություն։
 
Անընդհատ դաշտ են նետվում կեղծ թեմաներ, վտանգավոր թեզեր, ներքին հակասություններ, թշնամություն հրահրվում ու այս ամենը հակահայկական տեղեկատվական կառավարման ներքո»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։