Նուրսուլթան Նազարբաևը դարձավ Եվրասիական բարձր...

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դարձավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ, տեղեկացրել է նրա մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը։

«Այսօր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում որոշվել է Նուրսուլթան Նազարբաևին «Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի» կոչում շնորհելու մասին», - գրել է նա Թվիթերում:

Ավելի վաղ նման առաջարկով հանդես էր եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: