Նուբարաշենի աղբավայրի տարածքում պայթյունից տո...

Նուբարաշենի աղբավայրի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 տուժածի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական դինամիկայով։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

Ինչպես նշվեց խորհրդակցությանը, պայթյունը տեղի է ունեցել Նուբարաշենի աղբավայրում գտնվող սանհանգույցի կոյուղագծում բիոգազի կուտակման հետևանքով՝ այն բանից հետո, երբ տնօրենը վառել է սանհանգույցի էլեկտրալամպը։