
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է ինքնասպան եղել: Այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1973թ․ ծնված Զ․Խ․-ն կատարել է ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։
Անմիջապես կանչվել է շտապօգնություն։ Ժամանած շտապօգնության բուժանձնակազմն արձանագրել է դատապարտյալի մահը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասաց Նավիկյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին լուր տարածվեց, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում՝ 5-րդ հարկում, բոլոր ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել:
Ի պատասխան այս տաածվող լուրերի ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից հայտնել էին, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում ազատազրկվածներն անհնազանդություն են դրսևորել. հատուկ նշանակության բաժնի ծառայողները նրանց զսպելու միջոցառումներ են իրականացրել: