ԱՄՆ նախագահը Հարավային Կորեայում կրկին խոսել է Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման մասին:
«Նրանց միջև հակամարտությունը տևել է 38 տարի: Անգամ Պուտինն էր հիացմունք հայտնել և ասել, որ նրանք չէին կարողանում լուծել այդ հակամարտությունը: Սպիտակ տանը նրանք հեռու էին նստած, սակայն հանդիպման ընթացքում կամաց-կամաց մոտեցել են իրար և անգամ գրկախառնվել», - ասել է Թրամփը:
Երեկ ԱՄՆ նախագահը Ադրբեջան-Հայաստան հակամարտության կարգավորման մասին հիշատակել է նաև Ճապոնիայում՝ ԱՄՆ ռազմաբազայում իր ելույթի ժամանակ:



