Նրանց հացադուլի մեջ հուսահատ նոտա կա․ «Հրապար...

«Հրապարակ» գրում է ․ Հայաստանը հացադուլներ շատ է տեսել` հացադուլ էին անում հեռավոր 1988-ին, արցախյան շարժման օրերին: Տարբեր տարիներին հացադուլ են արել Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Գեղամ Մանուկյանը, Կիմ Բալայանը, անգամ Մհեր Արմենիան եւ Վարդգես Գասպարին են ժամանակին հացադուլ արել: Բայց այս օրերին Օպերայի բակում հացադուլ անող Մանե Թանդիլյանի, Վարդան Ավագյանի եւ Արտավազդ Լալայանի հացադուլի մեջ հուսահատ նոտա կա` հացադուլ, որով փորձում են համոզել, որ հացադուլից դուրս գա Բաքվի բանտում խոշտանգվող Ռուբեն Վարդանյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 04․ 03․ 25 թ համարում։