ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում իրականացվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը՝ փողոցների ասֆալտապատում և սալապատում տուֆով, բակերի բարեկարգում, մանկապարտեզի նոր շենքի կառուցում, համայնքային կենտրոնի վերանորոգում և այլն։
Կողբ, Նոյեմբերյան, Ոսկեպար, Հաղթանակ, Այրում, Կոթի և Արճիս բնակավայրերի փողոցների սալապատում տուֆով։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 343,9 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 75 %, իսկ համայնքի ներդրումը՝ 25 %:
Ոսկեպար բնակավայրի մանկապարտեզին հատկացված տարածքի հիմնանորոգում, Կողբի թիվ 1 մանկապարտեզի նոր շենքի կառուցում և Բաղանիս, Բերդավան, Զորական, Կողբ, Արճիս, Ոսկեվան բնակավայրերի բակերի բարեկարգում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 744,5 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 80 %, իսկ համայնքի ներդրումը՝ 20 %։
Կողբ, Ոսկեպար, Պտղավան, Դեղձավան, Բագրատաշեն և Բերդավան բնակավայրերի փողոցների ասֆալտապատում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 516,6 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 55 %, իսկ համայնքի ներդրումը՝ 45 %։
Կողբ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 114,1 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 60 %, իսկ համայնքի ներդրումը՝ 40 %։