Նովոսիբիրսկի մաքսավորները փաթեթներում գտել են 8 կիլոգրամ սինթետիկ թմրանյութ։ Այս մասին մարտի 26-ին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ) իր Թելեգրամ-ալիքում։
«Երկու միջազգային ծանրոցներ, որոնցում թմրանյութ էր, ձեւակերպվել են ինտերնետով, մտացածին ստացողի հասցեով։ Նովոսիբիրսկի հանձնման կետերից մեկը հասնելուց հետո այն առգրավել են մաքսավորները»,- նշվել է հաղորդագրությունում։
Փորձաքննության արդյունքի համաձայն՝ այդ փաթեթներում եղել է սինթետիկ կանեփանման MDMB-INACA։
ԴՄԾ-ում ավելացրել են, որ հարուցվել է քրեական գործ, որի հետաքննությունը շարունակվում է։



