NourNews. Թեհրանում պայթյուններ են որոտացել

Իրանի մայրաքաղաքի որոշ արևելյան թաղամասերում պայթյունների ձայներ են լսվել։ Այս մասին հայտնել է NourNews գործակալությունը։

Գործակալությունը հրապարակել է միջադեպի ենթադրյալ վայրում ծխի բարձրացման լուսանկար։ Զոհերի կամ վնասների մասին տեղեկություններ չկան։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություններ է սկսել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում է իրականացրել։ Հաջորդ օրերին Իսրայելը և Իրանը կրկին փոխանակվել են հարվածներով։ Երկու կողմերն էլ հայտնել են այդ հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների մասին և խոստովանել են մի շարք թիրախների հարվածները։ Ռուսաստանը դատապարտել է Իսրայելի գործողությունները։