Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժաման...

Ուրբաթ Նորվեգիայի հյուսիսում՝ Ռուսաստանի սահմանից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա, ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելիս ԱՄՆ ծովային հետեւակի ինքնաթիռ է կործանվել, հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով նորվեգական պաշտոնական աղբյուրները: Ինքնաթիռում 4 մարդ է եղել։

MV-22B Osprey-ն անհետացել է ռադարներից տեղական ժամանակով 18:30-ի սահմաններում: Փրկարարական ուղղաթիռը եւ նորվեգական ռազմական ինքնաթիռը նկատել են բեկորները:

«Մենք կյանքի որեւէ նշան չենք նկատել», - ասել է Նորդլենդի ոստիկանապետ Բենթ Էյլերթսենը։

Օդային փրկարարական աշխատանքները խափանվել են եղանակային վատ պայմանների պատճառով, եւ ցամաքային պատասխան օպերացիա է իրականացվել:

Ծովային հետեւակն իր հայտարարության մեջ հաստատել է MV-22B Osprey ինքնաթիռի մասնակցությամբ «միջադեպը»:

Ինքնաթիռը մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Սառը պատասխան» զորավարժություններին: