«Նորմալ ա, ըտենց հարցեր ենք լուծե՞լ». Պապոյան...

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը որեւէ խնդիր «Ջերմուկի» հետ կապված «չի տեսնում»։

«Նորմալ ա, ըտենց հարցեր ենք լուծե՞լ, քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, բոլոր հարցերն էլ կլուծվեն։ Բացարձակ խնդիր չեմ տեսնում «Ջերմուկի» հետ կապված չեմ տեսնում, որակի հետ կապված որեւէ հարց չկա»,– այսօր լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը։